Թուրքիայի կառավարությունը կրկին հրաժարվել է կիրառել, այսպես կոչված, «հույսի իրավունքը» Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկատմամբ, որը ցմահ բանտարկություն է կրում։ Անկարան կրկին անտեսում է ՄԻԵԴ-ի պահանջը, ըստ որի, ցմահ ազատազրկումը, առանց պայմանական վաղաժամկետ ազատման, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հաստատել է Անկարայի կոշտ դիրքորոշումը. «Օջալանի համար «հույսի իրավունք» գոյություն չունի»։               
 

Փոխել հարցադրումը, ու կլինի արդյունք

Փոխել հարցադրումը, ու կլինի արդյունք
03.06.2025 | 10:30

Այս նոր աննորմալ վիճակում ավելի քան երբեք կարևոր են ճիշտ հարցադրումները։ Պետք է ճիշտ դնել հարցը, որպեսզի պատասխաններ հնարավոր լինի գտնել։

«Ինչ պիտի անի եկեղեցին» հարցադրումը, իմ խորին համոզմամբ, ոչ ճիշտ հարց է։ Իսկ ի՞նչ ենք մենք ակնկալում եկեղեցուց։ Ճիշտ հարցադրումը այլ է . « Ի՞նչ պիտի անեն աշխարհիկ կառույցները»։

Առաջինի դեպքում՝ մենք բոլորս մեզ դնում ենք դիտորդի տեղ։ Երկրորդի դեպքում՝ դառնում ենք ակտիվ մասնակից։ Քաղաքացին հենց դառնա կողմ, ակտիվ մասնակից՝ թեման կփակվի։

Աշխարհիկ կառույցները պարտավոր են.

1. Զգալ պատասխանատվություն

2. Ձևակերպել իրենց անելիքները

3. Կոորդինացնել քայլերը։

Եթե աշխարհիկ կառույցները մնան դիտորդ կամ սպասեն միայն եկեղեցու քայլերին, ապա իշխանությունը հայտնվելու է շահեկան վիճակում, որովհետև առանց կարմիր գիծ վարկաբեկիչ արշավ է տանելու և իշխանական լծակներով փորձելու է առաջ տանել իր պլանը՝ ասենք, պառակտել եկեղեցին կամ ստեղծել նոր թեմեր և այլն, և այլն։ Այլանդակության բազմաթիվ տարբերակներ կան։

Սա եկեղեցու խնդիրը չէ, սա եկեղեցու ռեֆորմների խնդիրը չէ, որ ուզում են փաթեթավորել։ Սա Հայաստանի խնդիրն է, սա հայ ժողովրդի խնդիրն է, հետևաբար ռեակցիան և իշխանության հարձակումների պատասխանները պետք է գան աշխարհիկ կառույցներից. Քաղաքական, հասարակական, կրթական, մշակութային, մարզական, բիզնես և այլն, ու նաև անհատական մակարդակով. Այդ թվում՝ սփյուռքի հեղինակավոր կառույցներից և անհատներից։

Սա է ճիշտ մոտեցումը։ Բայց սա լուրջ աշխատանք է պահանջում, լուրջ համակարգում։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1545

Մեկնաբանություններ